Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Օզբիլիսին ինչ-որ մեկը ներքաշում է «մատի ու մատանու արանքը»». Հակոբ Բադալյան

17:00, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
«Օզբիլիսին ինչ-որ մեկը ներքաշում է «մատի ու մատանու արանքը»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արազ Օզբիլիսն իր թեկնածությունն է դնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, որ սպասվում է դեկտեմբերին: Նրա թեկնածությունն առաջ է քաշում Ուրարտու ակումբը, որը ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության հետ կարծես թե լավ հարաբերություն ունի, և թերևս ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
     Որքան հայտնի է, իր թեկնածությունն առաջադրելու է նաև ֆեդերացիայի ներկայիս նախագահը: Եվ Փյունիկ ակումբի սեփականատերը, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության հետ հակադրության մեջ է, հայտարարել է, որ առաջադրելու են իրենց թեկնածուին:
     Ըստ էության ստացվում է, որ Արազ Օզբիլիսին ինչ որ մեկը ներքաշում է «մատի ու մատանու արանքը», «ֆոնային» նկատառումներով, ինչպես լինում է քաղաքական ընտրությունների պարագայում:
     Դե, ֆուտբոլն ու քաղաքականությունը ամբողջ աշխարհում են շատ վաղուց խիստ սերտաճած, դա նորություն չէ, Հայաստանն էլ բացառություն չէ:
     Միայն թե, ի՞նչ է արել ձեզ այդ տղան, որ համոզել եք նրան ֆուտբոլային խաղացողի կարիերան նոր ավարտած՝ ներքաշվել այդ խաղի մեջ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
4713 | 0
Facebook