Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով: Այստեղ տեղադրված են առնվազն 78 տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913թթ.: