«Հայկական ֆուտբոլն աճելու շատ տեղ ունի, դրա համար ես իմ թեկնածությունը դնում եմ ֆեդերացիայի նախագահի ընտրությունների համար: Իմ փորձով, անցած ճանապարհով, նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ տալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտու»-ի կիսապաշտպան 33-ամյա Արաս Օզբիլիսը, ով ավելի վաղ հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։