ՈՄԱ-ն հերքում է
![]() ՈՄԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում այսօր հրապարակված՝ «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» հոդվածում առկա վերնագիրը որևէ աղերս չունի իրականության հետ, իսկ վերնագիրը շինծու և մանիպուլյացնող է: Թուրքիայի ջրաղացին անգիտակցաբար ջուր լցնող «Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում ոչ միայն աղավաղված է իրականությունը, այլև ՈՄԱ-ի մամուլի խոսնակի պատասխանն այն հարցին՝ արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել, ներկայացված է մանիպուլյացնող վերնագրից հետո։ Հարգելի' հայրենակիցներ, ՈՄԱ-ականներ, ազգ-բանակ գաղափարախոսության կրողներ և պայքարողներ, ՈՄԱ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը, իսկ «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են` եղանակային պայմաններից ելնելով, այնինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են (կից` լուսանկարներ և տեսանյութ, լուսանկարներն արվել են տարբեր բնակավայրերում, 21.11.2023 թ.` ժամը 15:40-ին): Հ.Գ. Առաջիկա օրերին ՈՄԱ-ի էջում կհրապարակվեն ընթացիկ կադրեր տարբեր բնակավայրերում իրականացվող նախապատրաստական աշխատանքներից»։ |