Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.

Համացանց

«Զանգ»-ը բացահայտել է` ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից` ՄԱԿ-ին գրված նամակներում

00:48, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ.
«Զանգ»-ը բացահայտել է` ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից` ՄԱԿ-ին գրված նամակներում

«Զանգ» քաղաքական շարժման ֆեյսբուքյան էջը հրապարակում է Ադրբեջանի երկրորդ նամակը ՄԱԿ-ին, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես են նրանք պլանավորել ոչնչացնել Հայաստանը` որպես պետություն։ «Ահա սա՛ ենք ուզում կանխել մեր շարժումը սկսելով։
     Նրանք պահանջում են.
     1. ապրել որտեղ իրենք կուզեն,
     2. Սահմանադրությունն ու օրենքները հարմարեցնել իրենց ինտեգրման համար,
     3. տեղակայել իրենց համար վստահելի կազմով խաղաղապահ ուժեր,
     4. խաղաղապահների ներկայություն այնքան ժամանակ, մինչև ձևավորեն իրենց «ինքնապաշտպանական» ուժերը,
     5. իրենց լեզուն դարձնել բոլոր պաշտոնական մարմիններում գործածելի,
     6. այս պայմանները ներառել խաղաղության պայմանագրում։
     Վերջին կետը նշանակում է, որ այս դրույթների որևէ խախտում նրանք օգտագործելու են պատերազմի հիմնավորման համար»,- կարդում ենք հրապարակման մեջ։

Նամակը՝ հղումով:

Ադրբեջանի երկրորդ նամակը ՄԱԿ-ին
Ադրբեջանի երկրորդ նամակը ՄԱԿ-ին

Ավելի վաղ «Զանգ»-ը հրապարակել էր Ադրբեջանի` ՄԱԿ-ին ուղղված նամակի առաջին մասը:

«Դեռ այս տարվա հունվարի 17-ին ՄԱԿ-ին ուղղված նամակով Ադրբեջանը վտանգավոր քաղաքականություն է հռչակել, որի նպատակը Հայաստանի լիակատար ոչնչացումն է։
     Մտածեք ինքներդ․ ինչպե՞ս կարող է այս կառավարությամբ և այս հոգեվիճակով Հայաստանը դիմակայել այս ծրագրին։
     Ծանոթացեք առաջին նամակին, իսկ ավելի ուշ մենք կհրապարակենք նաև երկրորդ նամակը»,- գրել էր «Զանգ»-ը:

Ադրբեջանի առաջին նամակը ՄԱԿ-ին
Ադրբեջանի առաջին նամակը ՄԱԿ-ին

Աղբյուրը` «Զանգ» շարժում
| | |
7434 | 1
Facebook