Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հնարավոր գործարքի արդյունքում ազատ արձակվող գերիների մեծ մասը երեխաներ կլինեն, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Նշվում է նաև, որ պոտենցիալ գործարքի առաջին փուլի ընթացքում ազատ արձակվողների թվում կլինեն Իսրայելի քաղաքացիներ և երկքաղաքացիություն ունեցող անձինք։
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի որոշ պատանդների ազատ արձակման գործարքը մոտ է ավարտին: