Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: