Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միրզոյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ նիստին

21:36, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
Միրզոյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

| | |
1034 | 0
Facebook