ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի որոշ պատանդների ազատ արձակման գործարքը մոտ է դրական հանգուցալուծմանը:
«Մենք շատ մոտ ենք դրան: Այս պատանդներից ոմանք կարող են շատ շուտով տուն վերադառնալ: Բայց ես չեմ ուզում մանրամասնել, քանի որ ոչինչ չի կարող արված համարվել, քանի դեռ վերջնականապես չի արվել»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը:
Երեքշաբթի ավելի վաղ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության՝ ազատ արձակել տասնյակ պաղեստինցի պատանդներին՝ ժամանակավոր հրադադարի դիմաց: Նրա խոսքով, առաջին փուլում պետք է ազատ արձակվի 50 մարդ, ևս մի քանի տասնյակ՝ մինչև 100 մարդ, կարող է ազատ արձակվել՝ գործարքի առաջին փուլում նախատեսված ժամկետից ավելի երկարաձգելու դիմաց։
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, նաև հայտնում են, որ ժամանակավոր զինադադարը կտևի չորս օր։