Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Իշխանությունները վերաբրենդավորում են «խաղաղությունը», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում»․ Տիգրան Աբրահամյան

20:48, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
«Իշխանությունները վերաբրենդավորում են «խաղաղությունը», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում»․ Տիգրան Աբրահամյան

2021 թ-ի նախընտրական շրջանում իշխանությունն օգտագործում էր «Խաղաղության դարաշրջան» ձևակերպումը, դրանից հետո՝ «Խաղաղության օրակարգը», «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը», հիմա՝ «Խաղաղության խաչմերուկը»։ Այսինքն, ձևակերպումները բրենդավորվում են, բայց իրավիճակը դրանից չի փոխվում հատկապես` 2 առումով․ այս 3 տարիների ընթացքում ականատես ենք լինում հայկական շահերի տրորմանը, որը մեզ բերում է մարդկային և տարածքային կորուստներ՝ և՛ ՀՀ տարածքի և՛ ԱՀ տարածքի: 2-րդ՝ խաղաղ կարգավորման առումով՝ իրավիճակը դրանից չի փոխվում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Խաղաղության քարտեզ»-ի բովանդակությանը։

1134 | 1
Facebook