Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Քաղաքական ***ների` շառ անելու անհաջող փորձերը». Հայկ Դերզյան

01:18, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ.
«Քաղաքական ***ների` շառ անելու անհաջող փորձերը». Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական ջեբկիրների` շառ անելու անհաջող փորձերը
     Որոշ քաղաքական ջեբկիրներ փոխում են իրենց ոճը և տևական ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական աղետին նետել ՀՀԿ-ի ջեբը: Հետաքրքիր է, որ այդ թեզը առաջ տանողներն Արցախի հանձնումը ևս փորձում են նույն փաթեթով և նույն սկզբունքով տեղավորել մեր գրպանում: Առանց հուզական և վիրավորական կոնտեքստի արձանագրենք մի քանի շատ կարևոր փաստ.
     1.Արցախի համար կռիվ տված և զրկանքներ կրած մարդիկ չեն կարող հանձնել այն, ինչի շուրջ կառուցվել է իրենց ողջ կյանքը,
     2.Չես կարող մեկին բերել ու ասել, դե գնա կալանավորի մարտական ընկերներիս: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, որ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քննադատած մի շարք անձինք հանգիստ ելք ունեցան Արցախից, իսկ ահա մի շարք անձանց ոչ միայն թույլ չտվեցին հատել սահմանը, այլ նաև ուղարկեցին Բաքվի բերդ,
     3. Եթե քեզ իշխանություն են նվեր տալիս, ինչպես ասում են ոմանք, ապա դու կարիք չես ունենա ՍԴ դատավորներ փոխես ու դրան զուգահեռ շրջափակես դատարանները,
     4.Չես կարող մեկին բերել իշխանության, հետո ասել դե գնա հարազատներիս ու բարեկամներիս հետապնդի: Աբսուրդն էլ չափ ու սահման ունի,
     5.Չես կարող մեկին բերել իշխանության ու հետո ասել դե գնա ինձ դատի ու քրեական գործեր հարուցի,
     6. Չես կարող մեկին տալ իշխանություն, հետո ասել մի քանի ամիս հետո արի շրջափակի ԱԺ-ն ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, ինչի հետևանքով կարողա կուսակցությանս պատգամավորները հարձակման ենթարկվեն: Մենք մազոխիստ չենք տիկնայք և պարոնայք,
     7. 2018 թվականին բոլորը, այո հենց բոլորը դեմ էին ՀՀԿ-ին և մենք միայնակ էինք մնացել: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են Նիկոլին բերելու մեջ, որովհետև նրանցից շատերը սատարում էին Փաշինյանին,
     8. Նիկոլի կողքին այսօր կան իր սրտի գործարարներն ու ձեն բերող մի շարք դեմքեր: Մենք բերած լինեինք, ապա կներեք, ԱԺ-ում կլինեին յա ՔՊ-ականներ, յա ՀՀԿ-ականներ, իսկ այս դեպքում 2018 թվականին ՀՀԿ-ին անգամ չթողեցին ԱԺ մտնել` ընտրությունների գիշերը տարատեսակ չակերտավոր հրաշքներ գործելով,
     9. 2008 թվականին Նիկոլը փորձել է զավթել իշխանություն և մենք տեսել ենք ինչ մեթոդներով: Սա առաջին դեպքը չէր իշխանազավթման,
     10. ՀՀԿ-ի փոխնախագահը այսօր կալանավորված է, բազմաթիվ կուսակցականների վրա առկա են բազմաթիվ քրեական գործեր` ավագ ընկերներից մինչև երիտասարդներ,
     11. Եթե ընտրվելը այդքան հեշտ լիներ, առաջին իսկ օրը կընտրվեր Նիկոլը, ով չընտրվելուց հետո հավելյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրեց, օգտագործելով իրեն միամիտ հավատացած ժողովրդին,
     12. Մի շարք մեղադրողներ, ովքեր այն ժամանակ այլ զբաղվածություն ունեին ու չկարողացան տեղ գտնել նոր իշխանության կազմում` դարձան ֆեյք ընդդիմադիր,
     Հ.Գ. Ոչինչ չի մոռացվում: Սա միայն փաստերի մի մասն է»:

Աղբյուրը` Հայկ Դերզյան
2072 | 0
Facebook