Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջարկ՝ ԱՊՊԱ ընկերություններին». Մնացական Բիչախչյան

17:30, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
«Առաջարկ՝ ԱՊՊԱ ընկերություններին». Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՊՊԱ ընկերություններին առաջարկ. այն տրանսպորտային միջոցները, որոնք կահավորված կլինեն երթևեկության ընթացքը ձայնագրող սարքերով, ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս կիրառեն զեղչեր: Մասսայական այդպիսի համակարգին անցնելիս՝ այն զգալիորեն կնպաստի անվտանգ երթեկության ապահովմանը, վթարների դեպքում կբարձրացնի գործի քննության օպերատիվությունը, օբյեկտիվ և արդարացի որոշումներ կայացնելուն:
     Կարելի է նույնիսկ օրենքով այն դարձնել պարտադիր պայման: Այստեղ հաստատ արդարացի չեն լինի այն պնդումները, որ դա լրացուցիչ բեռ է վարորդների համար: Խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին: Առավել ևս, մեր մեքենաների վրա կատարվող ծախսերի համեմատ (թանկանոց բանտաժ, տյունինգ և այլն) այն չնչին ծախս է»:

| | |
2080 | 2
Facebook