Լրագրողներն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է Երևանը Բաքվի հետ ուղիղ բանակցությունների. «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների... Փաստաթուղթ է փոխանակվում, այսինքն փաստաթուղթն առաջարկներով գալիս է Երևան, Երևանից առաջարկներով գնում է Բաքու։ Ես առաջարկում եմ հետևել ԱԳՆ հայտարարություններին, իսկ բանակցություններից Հայաստանը երբեք չի խուսափել։ Բոլոր այն գործընթացները, որոնք ՀՀ-ն արդյունավետ է համարում և գնում է բանակցությունների, դրանց մասին տեղեկատվությունը տրամադրվում է»,- ասաց պաշտոնյան:
Հարցին՝ բանակցություններ առանց միջնորդների տարբերակը չի՞ դիտարկվում ՀՀ-ում, Արշակյանը նշեց. «Երբ գրությունը գնում է Բաքու, հետո հետ է գալիս Երևան, ձեր կարծիքով էդտեղ որևէ մեկը ներկա՞ է»: