Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսների առաքելություններից մեկը նախատեսված է 2023-ի վերջին». Զելենսկի

15:48, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
«Ռուսների առաքելություններից մեկը նախատեսված է 2023-ի վերջին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել բրիտանական The Sun թերթին: Զելենսկին ասել է, որ Մոսկվան շատ է ցանկանում հեռացնել իրեն իշխանությունից: «Ռուսների առաքելություններից մեկը նախատեսված է 2023 թվականի վերջին: Գործողությունը կոչվում է «Մայդան-3»: Այն ուղղված է նախագահին փոխելուն: Գուցե՝ ոչ սպանությամբ: Նրանք կօգտագործեն իրենց ունեցած ցանկացած գործիք»,- ասել է նա:

«Ես վերապրել եմ Պուտինի՝ 5-6 մահափորձ։ Առաջինն ամենահետաքրքիրն է: Եվ հետո, դա Covid-ի նման է, հետո այն ավելի հեշտ է դառնում»,- ասել է Զելենսկին:

Նա չի պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան ռուսամետ գործիչների դեմ մահափորձեր իրականացրել է օկուպացված տարածքներում. «Ես չեմ կարող ձեզ հետ քննարկել ուկրաինական հետախուզության, գաղտնի ծառայության կամ ինչ-որ հատուկ ստորաբաժանումների հատուկ գործողություններ»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կօգտվի Պուտինին սպանելու հնարավորությունից, եթե նման հնարավորություն ընձեռվի, Զելենսկին ասել է. «Սա պատերազմ է, և Ուկրաինան ունի բոլոր իրավունքները՝ իր հողը պաշտպանելու համար»:

3874 | 0
Facebook