Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

«Ատոմակայան ունեցող երկրի համար հարմար են էլեկտրական մեքենաները». Խաչատուր Սուքիասյան

14:06, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
«Ատոմակայան ունեցող երկրի համար հարմար են էլեկտրական մեքենաները». Խաչատուր Սուքիասյան

«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին, հարցրեց. «ՀՀ-ի համար շատ հարմար են էլեկտրական մեքենաները՝ հաշվի առնելով, որ ունենք ատոմակայան: Արդյոք ունե՞ք հաշվարկներ, որ պետության սեփականությունը հանդիսացող բոլոր մեքենաները փոխեն էլեկտրականի»: Փոխնախարարն արձագանքեց. «Այո՛, այդ հաշվարկներն ունենք և աշխատում ենք կոմպլեքսավոր ծրագրի վրա՝ ինչպես աջակցել, որ էլեկտրական ավտոմեքենաները, դրանց համար ենթակառուցվածքները զարգանան ՀՀ-ում։ Համագործակցում ենք նաև մի շարք բրենդների հետ, որ ներդնեն էլեկտրոմեքենաների արտադրություն»։ Խաչատուր Սուքիասյանն ասաց, մեզ ավելի կարևոր է՝ մարտկոցների գիտական ինստիտուտ ունենալ, մնացածը ցանկացած տեղ կարելի է հավաքել։

«Ատոմակայան ունեցող երկրի համար հարմար են էլեկտրական մեքենաները». Խաչատուր Սուքիասյան
| | |
1488 | 0
Facebook