Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ն Զելենսկիին արգելել է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ». ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա

11:18, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
«ՆԱՏՕ-ն Զելենսկիին արգելել է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ». ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ ՆԱՏՕ-ի երկրներն արգելել են ավարտել կոնֆլիկտը: Այս մասին Brave New Europe-ի համար հոդվածում հայտնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Միխայիլ ֆոն դեր Շուլենբուրգը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար, գերմանացի պաշտոնաթող գեներալ Հարալդ Կույատվը:

Շուլենբուրգի խոսքով՝ ռազմական կոնֆլիկտից մեկ ամիս անց Մոսկվան և Կիևը եկան հակամարտության կարգավորման ընդհանուր եզրերի: Այսպես, Ուկրաինան այդ ժամանակ խոստանում էր հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և վստահեցնում, որ իր տարածքում արտասահմանյան ռազմաբազաներ չի տեղակայի՝ տարածքային ամբողջականության ճանաչման փոխարեն:

«Կասկած չկա, որ խաղաղ բանակցությունները ձախողել են ՆԱՏՕ-ի, մասնավորապես, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ճնշման պատճառով»,- ասվում է հոդվածում:

Փորձագետների խոսքով՝ նման համաձայնությունը կնշանակեր ՆԱՏՕ-ի պարտություն, ինչպես նաև արևելքում նրա ընդլայնման դադարեցում:

Մինչ այդ Զելենսկին՝ չնայած բանակի ծանր վիճակին, դեմ է հանդես եկել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների անցկացմանը:

2761 | 0
Facebook