Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

«Խաղաղությունն ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը». Բագրատ Սրբազան

23:48, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
«Խաղաղությունն ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը». Բագրատ Սրբազան

Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․ «Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա, և երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարությունից բխած ճշմարտությունը չկա։

Խաղաղությունը երկնքից կախված ինչ-որ բան չէ՝ հեռու-հեռավոր կամ վերացական։ Այդ խաղաղությունը ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը։ Կարևորը` թե մենք ինչպես ենք տեսնում այդ խաղաղությանը հասնելը՝ արդյոք դրա մեջ ճշմարտության և արդարության հատկանիշներ կա՞ն։

Չի՛ կարող լինել այս կամ այն նյութական, ոչ նյութական ինչ-որ բաների հաշվին՝ առնելով-ծախելով, գնելով-վաճառելով։

Հետևաբար, մեզ մնում է մեկ բան՝ ամենադժվար բանը՝ պահպանել արդարությունը, հետամուտ լինել ճշմարտության և նվաճել խաղաղությունը»։

| | |
765 | 0
Facebook