Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը հրաժարվել է ՄՔԴ-ի հետ համագործակցել Պաղեստինի հարցով 

23:24, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
Իսրայելը հրաժարվել է ՄՔԴ-ի հետ համագործակցել Պաղեստինի հարցով 

Իսրայելը չի ​​համագործակցի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ Պաղեստինում իրավիճակի հետաքննության հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Բեն-Դորը։
     «Մենք չենք համագործակցի Միջազգային քրեական դատարանի հետ, քանի որ պաշտպանում ենք մեր քաղաքացիների իրավունքները և պայքարում ահաբեկչության դեմ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
     Նրա խոսքով, Իսրայելում չեն վստահում ՄՔԴ քննչական հանձնաժողովներին, «քանի որ նրանց օրակարգը նախապես հայտնի է»։
     «Մենք փորձ ունենք 2009 թվականի Գազայի պատերազմից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծեց Գոլդսթոուն փաստահավաք հանձնաժողովը (իսրայելական ռազմական հանցագործությունների վերաբերյալ), և մենք չճանաչեցինք դրա զեկույցը»,- ասաց Բեն-Դորը:
     Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը անցյալ ուրբաթ ասել էր, որ Պաղեստինում իրավիճակը հետաքննելու հարցում է ստացել հինգ պետություններից։

2579 | 0
Facebook