ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ ռազմական օգնություն փոխանցելու մասին։
«Այսօր ես հայտարարեցի ևս 100 միլիոն դոլարի փոխանցման մասին»,- ասել է Փենթագոնի ղեկավարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Նա հավելել է, որ ամերիկյան պաշտպանության գերատեսչության առկայությունից Ուկրաինային կմատակարարվի հրետանու և ՀՕՊ համակարգերի զինամթերք։ Բացի այդ, նոր փաթեթը կներառի հակատանկային զինատեսակներ։