Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.

Միջազգային

Լեհաստանում ուկրաինացին խեղդամահ է արել կնոջն ու մանկահասակ դուստրերին

21:48, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
Լեհաստանում ուկրաինացին խեղդամահ է արել կնոջն ու մանկահասակ դուստրերին

Լեհաստանի դատախազությունը հայտնել է, որ Պոզնանի մերձակայքում գտնվող Պուշչիկով քաղաքում հայտնաբերվել է Ուկրաինայի 29-ամյա քաղաքացու և նրա 1,5 և 4,5 տարեկան դուստրերի դիերը՝ բռնի մահվան հետքերով։
     Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել սպանված կնոջ 42-ամյա ամուսինը՝ նույնպես Ուկրաինայի քաղաքացի։ Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել 3 դիտավորյալ սպանության համար։ Ձերբակալվածը պատճառաբանել է, որ կնոջն ու դուստրերին խեղդամահ է արել, քանի որ կինն իրենից դժգոհել է, որ ինքը չի աշխատում, պարտքեր է կուտակել և շարունակում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել։

| | |
2947 | 0
Facebook