Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանը՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

19:48, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանը՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, փոխանցում է Mehr-ը:
     Այս կերպ նա արձագանքել Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանն Իրանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը։

«ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին։ Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,-ասել է նա:

| | |
2656 | 0
Facebook