Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչքա՞ն է շարունակվելու Դիլիջանի քաղաքային գրադարանի գրքերի ոդիսականը»․ Ոսկան Սարգսյան

18:18, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
«Ինչքա՞ն է շարունակվելու Դիլիջանի քաղաքային գրադարանի գրքերի ոդիսականը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգյսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի քաղաքային գրադարանը տեղակայված էր մշակույթի պալատի վերջին հարկում, տանիքի անձրևաջրերն ու ձյան հալոցի ջրերը թափվում էին գրքերի վրա, անձրևաջրերը լցվում էին գրադարանի մի հատվածը: Գրադարանի աշխատողները գրքերը ջրերից պաշտպանելու համար ծածկում էին պոլիէթիլենային տոպրակներով, ձմռանը խոնավ գրքերը չորացնում էին վառարանների մոտ, իսկ ամռանը՝ օդափոխում: Դիլիջանի մշակույթի պալատը վերանորոգման մեջ է, հոկտեմբերին լրացել է նորոգման մեկ տարին։ Գրադարանի գրքերը պարկերի մեջ լցված՝ գտնվում են մշակույթի պալատի առաջին հարկում գտնվող դահլիճում։ Գրադարանի 13 աշխատողները 13 ամիս հարկադիր պարապուրդի մեջ են, որի համար աշխատավարձի 2/3 մասն են ստանում։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ մշակույթի պալատը վերանորոգում է «Արտդիանշին» ՍՊԸ-ն»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1474 | 0
Facebook