Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

«Ամոթ է, որ այսքանից հետո ՀԱՊԿ-ի հետ «նամակագրության» մեջ ենք»․ Կ․ Հեքիմյան

18:00, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
«Ամոթ է, որ այսքանից հետո ՀԱՊԿ-ի հետ «նամակագրության» մեջ ենք»․ Կ․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկզբից` 2021թ․, Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն խնդրեց վերջինիս կանոնադրության 2-րդ հոդվածով: ՀԱՊԿ-ից պատասխանեցին, որ հոդվածը սխալ է ընտրված, պետք էր դիմել 4-րդ հոդվածով:
     Այնուհետև, Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն խնդրեց վերջինիս կանոնադրության 4-րդ հոդվածով: ՀԱՊԿ-ից պատասխանեցին, որ այդ հոդվածով Հայաստանի դիմումը կքննարկվի ... շուրջ 1 տարի անց` 2022թ․:
     Այժմ ավարտվում է 2023թ․: Հայաստանի` ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու պահից անցել է շուրջ 2.5 տարի:
     Այսօր պարզվեց, որ «Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը»: Պատկերացնո՞ւմ եք` ԽՆԴՐԵԼ Է: ՀԱՊԿ-ի փոխարեն լինեի կմերժեի «խնդրանքը»: Թող ողջ կյանքը «խնդրելով» ապրեին:
     Իսկ, եթե լուրջ, ապա ամոթ է, որ այսքանից հետո ՀԱՊԿ-ի հետ դեռ «նամակագրության» մեջ ենք»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
| | |
2807 | 0
Facebook