Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը: Հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Ըստ նրա՝ ՀՀ-ն հրաժարվեց, չնայած այն հանգամանքին, որ բոլոր գործընկերներն աջակցեցին համաձայնագրի նախագծին, որը մշակման վերջնական փուլում էր։
Սա ևս մեկ քայլ է՝ Հայաստանը հեռացնելու ռուսական բլոկից և մտցնելու անհայտ ու անհեռանկար մի տեղ, որտեղ կորցնելու ենք նորանոր տարածքներ»։