Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական հումանիտար աղետն է սկսվում: Մարդիկ, որ եկել են սեպտեմբերի վերջին ու ահավոր գներով տներ վարձել, որ փողոցում չմնան, հիմա սկսել են գյուղերում տուն փնտրել: Իսկ գյուղերում մնացել են դատարկ ավերակները․ երեկ վիդեո ուղարկեցին: Պետությունը մի քիչ փող տվեց ու ձեռքերը լվաց: Հյուրանոցներն ու պանսիոնատներն էլ են հանում փողոց մարդկանց: Եթե իշխանության մեջ մարդ գիտեք, բզեք դրանց․ սենց ձև տալով, որ խնդիր չկա, ինչքա՞ն պիտի մնան: Տոնական լույսեր են կախում, զարդարում կամուրջ ու փողոց որ ի՞նչ: Արա, գործ արեք, ծրագիր մշակեք, սկսեք բնակավայրեր կառուցել արագացված: 2020-ից պիտի կառուցեիք, որ հիմա 150000 չլինեին, այլ գոնե կեսը»։