Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազարի սահմաններում է»․ Վահան Քերոբյան

15:18, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
«Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազարի սահմաններում է»․ Վահան Քերոբյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով Հայաստանում հնդիկների թվին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նրանք համարվում են զբոսաշրջիկներ, ասել է․ «Չէ, եթե նայեք․․․ Կա միջազգային մեթոդաբանություն, թե ով ա համարվում զբոսաշրջիկ։ Էն մարդիկ, ովքեր աշխատանքային միգրանտներ են, նրանք չեն համարվում, բայց անշուշտ, եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք և էդ ուղղությամբ աշխատում ենք»։

Հարցին՝ իսկ հնդիկների թիվը հստա՞կ է․ տպավորություն է՝ առաջիկայում նրանք հայերից շատ կլինեն Հայաստանում, պատասխանել է․ «Տարբեր թվեր են հնչում։ Սահմանահատումների վերաբերյալ թվերը խոսում են նրա մասին, որ ավելի քիչ են, քան 30 000-ը, գուցե նաև, 20 000-ը։ Մոտավորապես 20 և 30 հազարի միջակայքում է»։

Վահան Քերոբյանի ճեպազրույցը
2187 | 1
Facebook