Հայաստանը կհաղթահարի դժվարությունները, կարևորն այն է, որ հայերն անկեղծ հավատան իրենց երկրին: Այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Պատասխանելով Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի՝ հնարավոր մասնակցության մասին հարցին, Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն: Նա նշել է, որ պետք է փնտրել իրավական և լոգիստիկ բանաձևեր:
«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն: Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ միշտ երկխոսությունը պատմականորեն լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը: