ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Washington Post-ի իր հոդվածում կրկին զուգահեռներ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀԱՄԱՍ-ի միջև, գրում է Washington Post-ը:
«Ե՛վ Պուտինը, և՛ ՀԱՄԱՍ-ը պայքարում են հարևան ժողովրդավարությունը քարտեզից ջնջելու համար: Նրանք հույս ունեն տապալել տարածաշրջանային ավելի լայն կայունությունն ու ինտեգրումը և օգտվել դրանից առաջացած անկարգություններից: Ամերիկան չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա՝ հանուն մեր սեփական ազգային անվտանգության շահերի և հանուն ամբողջ աշխարհի բարօրության»,- գրել է Բայդենը:
Այժմ Բայդենի վարչակազմը փորձում է Կոնգրեսի միջոցով անցկացնել լրացուցիչ ռազմական օգնության փաթեթ, որում միավորված են ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին տրամադրվող օգնությունը: