
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ հանրամատչելի տեղեկությունների, բացասական իմաստով, ՀԽՍՀ քարտեզն էական փոփոխության է ենթարկվել 1928-1958թթ: Ընդ որում, փոփոխությունների զգալի մասն իրականացվել է 1928-1938թթ: Այդ ընթացքում ՀԽՍՀ-ն ղեկավարել են`
Հայկազ Կոստանյան (1928-1930)
Աղասի Խանջյան (1930-1936)
Ամատունի Ամատունի (1936-1937)
Գրիգոր Հարությունյան (1937-1953)
Սուրեն Թովմասյան (1953-1960)
Ես չեմ պնդում, որ ՀԽՍՀ քարտեզի փոփոխություններ եղել են, առանց բացառության, թվարկածս բոլոր անձանց օրոք: Միայն փաստն եմ արձանագրում, ինչպես նաև նշում եմ, որ նրանցից մի քանիսի անվամբ Երևանում (հավանական է նաև այլ բնակավայրերում) փողոցներ կան, միգուցե` արձաններ:
Ըստ հանրամատչելի տեղեկությունների, դրական և բացասական իմաստով, ՀՀ քարտեզն էական փոփոխությունների է ենթարկվել 1990-1994թթ և, միայն բացասական իմաստով` 2018-2023թթ (շարունակելի):
Այդ ընթացքում ՀՀ-ն ղեկավարել են`
Տեր-Պետրոսյան Լևոն (1990-1997)
Փաշինյան Նիկոլ (2018-......)
Տարիներ հետո, փողոցներ անվանակոչելուց և արձաններ տեղադրելուց առաջ, հիշեք և վերընթերցեք առկա հանրամատչելի տեղեկությունները»: