Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բահրեյնում բոլոր հանդիպումների ժամանակ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

19:54, կիրակի, 19 նոյեմբերի, 2023 թ.
Բահրեյնում բոլոր հանդիպումների ժամանակ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այն.

- մաս է կազմում խաղաղության օրակարգի և արդյունավետ իրականացման պարագայում կարող է դառնալ երկարատև խաղաղության երաշխիք,

- տնտեսական ծրագիր է, որը կարող է առավելություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի, թե՛ ավելի լայն տարածաշրջանի երկրների համար:

Հիշեցնենք՝ հանդիպումներ են կայացել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկումները «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման շուրջ կրելու են շարունակական բնույթ:

1414 | 1
Facebook