Փիառի և մարքեթինգի մասնագետ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատում է Viva-MTS-ի նոր գովազդային հոլովակը. «Կադրում երկար, շեկ մազերով, կարմիր շրթներկով, կարճ փայլուն կիսաշրջազգեստով երիտասարդ կին է՝ նստած Երևանի ամենահայտնի ու էլիտար ռուֆթոփերից մեկում՝ գրկին ձմերուկ։
Կինը ձմերուկ է առել ու զանգում է Գրիշին, որ ճշտի` ձմերուկը հասած ա, թե չէ։ Գրիշն էլ պատասխանում է՝ խփի։ Կինը խփում է ձմերուկին ու ձայնը էնքան մաքուր է հասնում Գրիշին, որ նա միանգամից հասկանում է, որ ձմերուկը հասած է։
Էս գլուխգործոցը Հայաստանի կապի օպերատորներից մեկի գովազդի նկարագրությունն է։
Հիմա հարց` ձեզ էլ են վախեցնում ինֆանտիլիզմի` նման ահագնացող չափերը»։