Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ամեն օր գուժել, որ նոր պատերազմ կլինի ու ողջ երկրով բորդյուր փոխել». Զարուհի Մուրադյան

01:30, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
«Ամեն օր գուժել, որ նոր պատերազմ կլինի ու ողջ երկրով բորդյուր փոխել». Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք՝ իշխողներն իրենց պահում են այնպես, կարծես աղետ չի եղել, կարծես Արցախը չի հանձնվել, կարծես հարյուրավոր զոհեր, անհետ կորածներ ու գերի ընկածներ չեն եղել սեպտեմբերի վերջի օրերին, կարծես հիմա հազարավոր անտուն մնացածներ չկան, որ եկամտի աղբյուր էլ հույս էլ չունեն.... հարմար ձև է չէ: Ամեն օր գուժել, որ նոր պատերազմ կլինի ու ողջ երկրով բորդյուր փոխել՝ պաշտպանական բնագծեր ու ապաստարաններ կառուցելու փոխարեն, միլիոններ ծախսել ամենաանիմաստ ու ապուշ բաների վրա: Ու կատարյալ լռություն...»։

3207 | 1
Facebook