ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւմ է պետք ձեր արևմտամետ լինելը, եթե դուք համակերպվում եք Արցախի կորստի հետ:
Ո՞ւմ է պետք ձեր հակառուս լինելը, եթե դուք պաշտպանում եք Արցախը հանձնող նիկոլին:
Ո՞ւմ է պետք ձեր դեմոկրատ լինելը, եթե դուք հանդուրժում եք ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի և ԱՊՀ-ի տղա նիկոլին:
Ո՞ւմ է պետք ձեր պետականամետ լինելը, եթե դուք ընդունում եք Լենինի և Քեմալի սահմանները:
Ո՞ւմ եք պետք դո՛ւք...»։