Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Արցախը կորցրինք, իսկ ՀՀ-ում պատրաստվում են ճոխ միջոցառումների»․ Ն․ Հոխիկյան

16:18, կիրակի, 19 նոյեմբերի, 2023 թ.
«Արցախը կորցրինք, իսկ ՀՀ-ում պատրաստվում են ճոխ միջոցառումների»․ Ն․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդամենը 2 ամիս առաջ մենք ամբողջովին կորցրինք Արցախը, զոհվեց առնվազն 300 հայ, պայթյունի զոհ դարձավ ևս այդքան հայ, իսկ Հայաստանում ակտիվորեն պատրաստվում են նոր տարվա ճոխ միջոցառումներին։
     Լավ, հասկանում եմ, կյանքը առաջ է գնում, բայց կարելի՞ է տարբերվել այն անասունից, որի հորթին երեկ մորթել են, իսկ այսօր ինքը հանգիստ որոճում է դաշտում։
     Գոնե կարելի՞ է նվազագույն հարգանք ունենալ տեղահանված 150.000 հայերի նկատմամբ, ովքեր կորցրել են ծննդավայր, տուն, ունեցվածք, հարազատների գերեզմաններ, ընդամենը օրեր առաջ են հուղարկավորել իրենց հայրերին ու որդիներին, եղբայրներին։ Գոնե կարելի՞ է մի քիչ բարոյական լինել ու ցավակից լինել հայրենակցի նկատմամբ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2478 | 1
Facebook