Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«1988-2018թթ. հայ ազգի Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի»․ Շարմազանով

11:36, կիրակի, 19 նոյեմբերի, 2023 թ.
«1988-2018թթ. հայ ազգի Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի»․ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «1988-2018թթ. հայ ազգի Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի։
     Կապիտուլյանտներից հակապետական են բոլոր նրանք, ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թշնամու առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած և Արցախն Ադրբեջանին հանձնած ներկա վարչակարգերի միջև։
     Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում» արտաքին թշնամու ջրաղացին։
     Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ արտաքին թշնամուն պարտության մատնած, Շուշին ազատագրած, հայությանն Եռատոն պարգևած, Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական զույգի առաջ «ծնկի եկած», կապիտուլյացիա բերած, Շուշին ու Արցախի թշնամուն տված, թուրքին Հայաստան մտնելու «կանաչ լույս» տված, Եռատոնը «էրատո» դարձրած վարչակարգերը։
     Հաղթանակների արժեքը լղոզելն ու շարունակական կորուստների մեղավորությունը բոլորի միջև փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։
     Պատմությունն անհնար է կեղծել։
     1988-2018թթ. Հայոց պետականության ոսկե ժամանակաշրջանն էր, երբ Հայը հաղթած էր և դա բարձրաձայն ընդունել է նույնիսկ կապիտուլյանտներին հաղթած Ալիևը։
     Իսկ թշնամու լեզուն երկարել է, քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ, որը դավաճանել է Արցախյան շարժման և Անկախության հռչակագրի իդեալներին»։

2018 | 4
Facebook