Քանդակագործության ազգային պարկ թանգարանի հիմնադիր-տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԵՊՀ-ն է պայթում, էսօր Ազգային պատկերասրահ են տանում 300 հոգի` ուտել խմելու։
Ուշադրություն:
Վաղը, եթե Բժշկականում Վարդավառ, ԱԺ-ում Տերընդեզ խաղան, եկեք պայմանավորվենք, որ չենք զարմանալու։
Գառնիում քեֆ էին արել, ՊՈԱԿ-ի տնօրենը հրաժարական գրեց։
Ամիրյանն օպերայում բուֆետ էր սարքում, ձայները երկինք էր հասել։
Հմի դուք ո՞վ եք, եթե սրան գումարած` մեր մարզին հուշարձանի վերականգնման փող չեք տալիս, Գյումրիում բան չեք վերականգնել, Սրնգահարն էլ ընդեղ փչանում է»։