Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլիտաների մեծ դավաճանության մասին». Դավիթ Սարգսյան

22:24, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
«Էլիտաների մեծ դավաճանության մասին». Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դաշնակահար Տիգրան Համասյանը շուտով համերգ ունի: Նա 2014-ին Աֆրիկյանների շենքի փրկության համար փողոցում դաշնամուր էր նվագում: Վերջին երեք տարում լուռ է, ոչինչ չի կորցրել:
     Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ համերգ ունի: Նա 2020-ի համավարակի օրերին տեսակապով ամոթանք էր տալիս կառավարության անգործությունը քննադատողներին: Վերջին երեք տարում լուռ է, ոչինչ չի կորցրել:
     Նիկոլայ Ծատուրյանը ներկայացում է բեմադրում: Նա... լավ, ոչինչ չասեմ, ինքներդ գիտեք: Նաև Հենրիկ Հովհաննիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Միքայել Պողոսյանի, Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, էլիտաների մեծ դավաճանության հարյուրավոր մյուս մասնակիցների մասին ամեն ինչ գիտեք:
     Հ.Գ. Հիտլերի սիրելի դիրիժոր ֆոն Կարայանը գոնե հանճարեղ երաժիշտ էր»:

Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
| | |
4144 | 2
Facebook