Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

«ՀՀ-ում ազգային, կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքին

22:18, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
«ՀՀ-ում ազգային, կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքին

«ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի` Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն»,-

Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

«Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»,- գրել է նա։

| | |
1179 | 0
Facebook