Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

«Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ մայրն ու երկվորյակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

18:24, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
«Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ մայրն ու երկվորյակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
     Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
     Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազի վթարավերականգնողական աշխատակիցները իրենց գերծողություններն ավարտեն:
     Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում:

Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այրվել է գազի 3 հաշվիչ:Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ-երը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխացմամբ, հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը:

| | |
3391 | 0
Facebook