Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից

14:18, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից

«Երկիր»-ը գրում է․ «Օրերս Կապանում ներդրված պարեկները տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։ Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյանը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տնից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։

Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։ Մինչ հարևանները շտապ օգնություն կկանչեին, ներդրված պարեկներն ավարտին են հասցրել իրենց «հաղթական գործը» և երիտասարդին անշնչացած հոր մոտից տեղափոխել բաժին։ Այսօր Սեյրան Մարտիրոսյանի հուղարկավորությունն է»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

18823 | 0
Facebook