Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

Համացանց

«Ամոթ ՀՀ կառավարությանը»․ Կարեն Հեքիմյան

14:00, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
«Ամոթ ՀՀ կառավարությանը»․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
     «Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
     Ամոթ ՀՀ կառավարությանը:
     Սակայն, Հայաստանի բնակչության իրեն «ընդդիմադիր», «հայրենասեր» և «արհեստավարժ» հռչակող հատվածի ներկայացուցիչները, «չնկատելով» քարտեզում բացակայող Արծվաշենն, իրար հերթ չտալով, «մտահոգություն են» հայտնում, որ քարտեզում ներկայացվել է ««Պարսից ծոց»-ի աղավաղված ու Իրանի համար վիրավորական կեղծ անվանումը»:
     Սա է հայաստանյան իրականությունը: Հայաստանցիների զգալի հատվածի համար քարտեզի վրա Իրանի աշխարհագրական տեղանունների ճշգրիտ ներկայացումը շատ ավելի կարևոր է քարտեզից բացակայող Հայրենիքի մի մասից»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
| | |
3048 | 1
Facebook