ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Շարունակելով իմ ուշադրության կենտրոնում պահել հեղուկ գազի և բենզինի սրընթաց թանկացման և որակի հարցը՝ ներկայացրի թանկացման հնարավոր պատճառները, որոնց մասին չի խոսում այս իշխանությունը։
Քաղաքացին այս իշխանությունների օրոք վերածվել է տուգանքի մատերիալի և դարձել թանկացումների զոհ»։