«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից առաջ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն ընդլայնված կազմով նիստ է արել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
«Քննարկվել են առաջիկա անելիքները և ԱԺ-ում «Հայաստան» ֆրակցիայի մարտավարության հետ կապված հարցեր: Հանդիպման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը.
«Այո՛, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաստատում եմ ձեր տեղեկությունը, ուզում եմ նաև ընդգծել, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում»»:
Մանրամասները՝ թերթի համարում։