Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմաստիճանը կնվազի

08:36, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
Ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում`
     Նոյեմբերի 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`
     Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Նոյեմբերի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 17-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
     Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 20-ի ցերեկը և 21-ի գիշերը ևս 6-8 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Օդի առավելագույն ջերմաստիճան 18.3°C (1966թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան -2.6°C (2001թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 6.3°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

| | |
3315 | 0
Facebook