Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ինչո՞վ է #Inecobank-ը տարբերվում ճանճից». Կարեն Հեքիմյան

19:54, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
«Ինչո՞վ է #Inecobank-ը տարբերվում ճանճից». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է Ինեկոբանկը (Inecobank CJSC) տարբերվում ... ճանճից:
     Վերջերս պատմեցի, որ Ինեկոբանկը SMS-ով կամ ժամանակակից կապի որևէ միջոցով կենսաթոշակառուին չէր հիշեցրել վերջինիս բանկ այցելելու «պարտականության» մասին: Կենսաթոշակառուն մոռացել էր, բանկ չէր այցելել, բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն էր դիմել, վերջինս կենսաթոշակառուի կենսաթոշակը չէր վճարել, այն մեկ ամսով մնացել է պետական գանձապետարանում, իսկ կենսաթոշակառուն` առանց գումարի:
     Գրառումից մի քանի օր անց, ուշ գիշերով, իբր` «խնդիրը լուծելու համար», ինձ հետ կապվեց «Inecobank CJSC» անվանմամբ ֆեյսբուքյան օգտատերը, հետո` Խաչիյան Ալինան, այնուհետև` Թովմասյան Անին, որից հետո` կրկին Թովմասյան Անին: Բացի դրանից` Ինեկոբանկի զգալի թվով աշխատակիցներ համալրեցին հետևորդներիս շարքերը (երևի, որ «Ֆեյսբուք»-ին բողոքեն):
     Ինեկոբանկականները միաձայն պնդում Էին, որ իբր պատրաստ են շտկել սխալը, վերականգել իրավունքը: Սակայն, այսօր պարզվեց, որ վերջիններս ինձ հետ կապվում են, որպեսզի ես .... գրավոր հարց ուղղեմ Ինեկոբանկին: Այսինքն, հարցնեմ, թե բանկի պատճառով առաջացած խնդիրն ինչպես լուծել (՞):
     Այլևս հոգնեցի և որոշեցի հարցնել`
     Տիկնայք և պարոնայք, ինչո՞վ է Ինեկոբանկը տարբերվում ... ճանճից:
     ՀԳ. Կենտրոնական բանկ (Central Bank of Armenia), ի՞նչ անեմ, որ Ինեկոբանկից ինձ այլևս անիմաստ չանհանգստացնեն»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
4846 | 0
Facebook