Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ Ուկրաինայում զինադադարի շուրջ. #Foreign_Affairs

19:36, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ն պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ Ուկրաինայում զինադադարի շուրջ. #Foreign_Affairs

Միացյալ Նահանգները և Եվրոմիությունը պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտնում է Foreign Affairs (FA) գործակալությունը։

«Միացյալ Նահանգները պետք է խորհրդակցություններ սկսի Ուկրաինայի և իր եվրոպացի գործընկերների հետ ռազմավարության շուրջ, որը հիմնված է Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու` Կիևի պատրաստակամության վրա»,- ասվում է հոդվածում:

Հրապարակման հեղինակը կարծում է նաև, որ ուկրաինական բանակը պետք է անցնի պաշտպանական մարտական ​​գործողությունների։

Նշվում է, որ Ուկրաինայի և արևմտյան երկրների իշխանությունների գլխավոր նպատակներից մեկը ռուսական վերահսկողության տակ հայտնված հինգ շրջանների, այդ թվում՝ Ղրիմի Հանրապետության վերադարձն էր, սակայն դա չէր համապատասխանում Ուկրաինայի զինված ուժերի հնարավորություններին ու ռեսուրսներին։ Նման սխալ հաշվարկները պետք է հանգեցնեն Ուկրաինայի արտաքին քաղաքական քայլերի վերագնահատմանը, կարծում են լրագրողները։

4235 | 0
Facebook