Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին

17:36, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին

Հայաստանը պաշտոնապես հանձնել է Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին: Այս մասին ասվում է ՄՔԴ-ի տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանը դառնալու է 124-րդ մասնակից պետությունը և 19-րդը արևելաեվրոպական երկրներից»,- նշված է տեքստում։

Բացի այդ, ՄՔԴ-ից տեղեկացրել են, որ հայկական կողմը փաստաթղթեր է փոխանցել, որոնք հաստատում են, որ Հայաստանը հետին թվով ընդունում է դատարանի իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից։

| | |
1008 | 0
Facebook