Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն օրենք է ստորագրել, որը չի նախատեսում օգնություն Ուկրաինային և Իսրայելին

16:48, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
Բայդենն օրենք է ստորագրել, որը չի նախատեսում օգնություն Ուկրաինային և Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի ընդունած օրենքը` կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին։ Փաստաթուղթը չի պարունակում օգնություն Ուկրաինային և Իսրայելին, այն նախատեսում է դաշնային գերատեսչությունների աշխատանքի ֆինանսավորում մինչև 2024 թվականի հունվարի 19-ը:

Բայդենը հոկտեմբերին Կոնգրեսին խնդրել էր հավանություն տալ 106 մլրդ դոլարի օգնությանը, այդ թվում՝ 61,4 մլրդ՝ Ուկրաինայի համար, և 14,3 մլրդ՝ Իսրայելի համար: Ներկայացուցիչների պալատը, որը գտնվում է հանրապետականների հսկողության տակ, նոյեմբերին հավանություն էր տվել միայն Իսրայելին գումար հատակցնելու մասին օրինագծին, որից հետո դեմոկրատները Սենատում արգելափակել էին փաստաթուղթը:

| | |
2639 | 0
Facebook