Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը պատմության մեջ մնալու է հենց սրանով». Հովհաննես Ավետիսյան

02:18, շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ.
«Նիկոլը պատմության մեջ մնալու է հենց սրանով». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Նիկոլն ԱԺ էր գնացել ու գլուխ էր գովում, թե 2018-ի համեմատ պետական բյուջեի եկամուտներն 2024-ին կրկնապատկվելու են և, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է, որ սա պատմական պահ է և այլն:
     Որպես պետական ֆինանսների մասնագետ` իհարկե կարող էի վերլուծել այս ամենը, զուգահեռներ տանել, թե նույն 2018-ի համեմատ քանի միլիարդ դոլարով է Նիկոլը ՀՀ պետական պարտքն ավելացրել, իհարկե կարող էի իր նշած հարկային եկամուտների չափը համեմատել ՀՆԱ հետ և տոկոսային առումով ստանալ իր պնդմանը հակադրվող ճշմարտությունը: Պնդում, թե այս լրացուցիչ եկամուտները նրա հաշվին են, որ հարկեր են վճարվում, որոնք նախկինում գրպանվել են տարբեր պաշտոնյաների կողմից (իհարկե սա եղել է, բայց այս հավելյալ աճերը դրա ենթադրյալ չլինելու հաշվին չէ):
     Իհարկե կարող էի մի քանի էջ վերլուծություն գրել, թե ինչու այս տնտեսական աճերն աղերս չունեն տնտեսական զարգացման հետ: Բայց չեմ անում, չեմ անում որովհետև իմաստ չկա, որովհետև նրա աշխատանքի միակ «արդյունքը» հետևյալն է և նա պատմության մեջ մնալու է հենց սրանով:
     Օրեր առաջ IDFA ֆիլմերի փառատոնին հայ աղջկա նկարած վավերագրական ֆիլմն իր ընտանիքին հասած դժբախտության մասին, որպես լավագույն ֆիլմ է ճանաչվել: Ֆիլմի վերնագիրն է «1489»: Սա անհայտ զոհվածի մարմնին տրված հերթական համարն է, որ ենթադրվում էր իր եղբայրն է, որ դեռ տարուց ավել պետք է սպասեին նույնականացման:
     Հազարավոր հայ ընտանիքներին դժբախտություն բերած և դրա համար պատասխանատվություն չստանձնած անձը Նիկոլն է: Հազարներով զոհերի և կորսված հայրենիքի հեղինակն ու պատասխանատուն է Նիկոլը, և այս պատասխանատվությունը չի վերանալու, այս խարանը նրա վրայից չի ջնջվելու, ինչքան էլ, որ միլիարդներով աճեն հարկերն ու տնտեսական օգուտները:
     Փողն ու նյութը չեն կարող ոչ մի կերպ մարդկային անիմաստ (իր իսկ գնահատականով) կորուստների ցավը մթագնել, մոռացության տալ, եթե իհարկե մենք անբարո որկրամոլներ չենք:
     Ընտրությունը յուրաքանչյուրինս և բոլորինս է: Թողնել, որ մեզ հիմարացնեն և լինել անբարո որկրամոլ, թե լինել պահանջատեր և ի վերջո հասնել արդարության վերականգնման»:

| | |
3233 | 3
Facebook