Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ավելի վաղ խուսափել էր իմպիչմենթից, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է «Ռուսաստանի պարտությանը» չհավատալու մեջ:
«Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ է, որը կապիտալներ է կուտակել Ռուսաստանում, և նրա անցյալը իր հետքը թողել է նրա մտածելակերպի վրա»,- վրացական ԶԼՄ-ները մեջբերում են հատված Զուրաբիշվիլիի՝ Le Monde-ին տված հարցազրույցից:
«Աշխարհն այժմ երկու մասի է բաժանվել: Վրաստանի նախկին վարչապետն այն մարդկանց շարքից է, որոնք չեն հավատում Ռուսաստանի պարտությանը»,- ասել է Վրաստանի նախագահը: